ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Իրականում ինչ են պայմանավորվել Սյունիքի հետ կապված
Քիչ առաջ մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից և կայացված պայմանավորվածությունից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները մնալու են ՀՀ տարածքում` մոտ 2 կիլոմետրի չափով, սահմանից ներս, այդ հատվածում ադրբեջանցիներն ու հայերը ունենալու են 4-ական դիրք: Դիրքերում ռազմական ծառայությունը իրականացնելու են կանոնավոր բանակի ծառայողները, ովքեր զինված են լինելու միայն թեթև հրաձգային զենքերով:
Մեր աղբյուրն ասաց, որ այս բանակցությունները վարել են բացառապես ռուսները՝ Մուրադովի գլխավորությամբ, բանակցություններն անցել են շատ ծանր, ադրբեջանցիներն ավելին են պահանջել, սակայն ռուսները բավականին կտրուկ մերժել են և հստակ հասկացրել որ այսքանը արդեն իսկ մեծ զիջում է:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:
Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չկան: Բանակցություններն ի դեպ 2 օրից նորից շարունակվելու են, թերևս այս անգամ խոսքը գնալու է Վարդենիսի առաջխաղացման մասին:
Սա հաղթանակ անվանել չի կարելի՝ եթե ամեն ներխուժումից հետո 3-ական կիլոմետր առաջ գան, ապա 1 կմ նահանջեն, մեր երկրից բան չի մնա:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...