Սպանության փորձ՝ Երևանի կենտրոնում /տեսանյութ/
Մայիսի 13-ին 1-ին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով: Ժամը 19.35-ին բուժհաստատությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն անցան հանցագործության բացահայտմանը։
Միջոցառումներին ներգրավվեցին ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Նար-Դոսի 39/ա շենքի մոտ կատարված զննությամբ քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերեցին պարկուճ։
Նախնական տվյալներով՝ գործադրվել էր ատրճանակ։
Կենտրոնականի քրեական հետախույզները ճշտեցին, որ տուժած երիտասարդը, դեռևս չպարզված պատճառով, կոտրել էր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչից հետո «Նիսանի» վարորդը մեքենայի սրահից կրակել էր նրա ուղղությամբ ու հեռացել։
Ճշտվեց կրակողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 34 տարեկան։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, իրականացվեց նաև բացատրական աշխատանք։
Այդ միջոցառումների արդյունքը տեսանելի դարձավ մայիսի 16-ին՝ դեպքից 3 օր անց։ Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին՝ բերելով նաև «Մակարով» ատրճանակ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն էր։
Սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...