Թշնամին առաջ է բերում իր դիրքերը՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Շահումյանի, Մարտակերտի. Արցախի պատգամավոր. «Փաստինֆո»
Իմ ունեցած տեղեկություններով թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր ուղղություններով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով որ պաշտոնական տեղեկատվությունը այդ հարցի շուրջ չկա:
Ըստ նրա՝ առաջխաղացումը եղել է ոչ թե մի ուղղությամբ, այլ տարբեր ուղղություններով, և ոչ միայն երեկ, արդեն բավականին երկար ժամանակ է։ Նրա փոխանցմամբ՝ ինչ Սյունիքում սկսվել են այդ ոտնձգությունները՝ նույնը տեղի է ունենում նաեւ Արցախում:
«Ըստ իմ տեղեկությունների՝ ռուս խաղաղապահները կարողանում են ադրբեջանցիներին ուղարկել ելման դիրքեր: Նրանք մի քանի հարյուր մետր առաջ են գալիս, իսկ եթե մի քանի կմ առաջանան, ապա հասնելու են Ստեփանակերտ: Նրանք առաջանում են Շահումյանի կողմից, Մարտակերտի կողմից, կոնկրետ ուղղություն չկա, որտեղից ստացվում է, այնտեղից էլ առաջանում են:
Ասեմ ավելին, իրենց շարասյուների գնալ-գալն է շատացել, օրական մի քանի անգամ գնում-գալիս են: Արդեն Ստեփանակերտից նրանց շարժը կարելի է տեսնել: Այսինքն՝ այն նպատակը, որն իր առջև դրել էր Հայաստանի վարչապետը, որ պետք է համակերպվել և ապրել թշնամու հետ, իրականացրեց»,- ասել է Հակոբյանը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...