Դեմկուսն ու Տիգրան Արզաքանցյանը միասին կմասնակցեն արտահերթ ընտրություններին
«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Տիգրան Արզաքանցյանն այսօր հուշագիր ստորագրեցին՝ արտահերթ խորհրդարանական ընրություններին միասին մասնակցելու համար։
Ըստ հուշագրի տեքստի, կողմերը մտադրություն ունեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի լուծեն ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները։
Արամ Սարգսյանի խոսքով, իրենք գալու են 4 հիմնական խնդիր լուծելու. «Մենք պետք է ձևավորենք նոր որակական հարաբերություններ ՌԴ-ի և Իրանի, Չինաստսնի և մեր մյուս դաշնակիցների հետ։ Մենք պետք է բոլոր խնդիրները մեր ուժերով լուծենք, որ մեր կողքին կանգնեն, մեզ օգնեն»։
Տիգրան Արզաքանցյանն էլ իր խոսքում ասաց, որ հիասթափված չէ, պատրաստ է իր ողջ ուժն ու կապերը ներդնել՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։
«Մենք շուտով ունենալու ենք համագումար, որի ընթացքում ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ցույց ենք տալու, թե ինչ ենք ուզում և ինչ ենք կարող անել։ Մեր ուժերը մեր մեջ են ու մենք պետք է ցույց տանք»,- նշեց նա։.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)