Ծեծկռտուք, դանակահարություն Ներքին Խնձորեսկ գյուղում /Տեսանյութ/
Մայիսի 13-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 42-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ մանրամասն հնարավոր չեղավ Ճշտել։
Ըստ բժշկի՝ տրավմատիկ շոկի էր ենթարկվել և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հարազատներն էլ վստահեցնում էին, որ չգիտեն՝ որտեղ և ինչպես է ստացել վնասվածքը։ Տղամարդը Խնձորեսկ գյուղից էր, ըստ նախնական վարկածի՝ դեպքը գյուղում էր եղել։
Օպերատիվ խումբը Խնձորեսկ մեկնեց։ Քրեական հետախույզները հարցումներ էին անցկացնում, երբ բաժնում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց. ճակատի այտուցներով, դարձյալ Խնձորեսկից, 46-ամյա տղամարդ էր բուժօգնության դիմել։
Նա հայտնել էր, որ գյուղում ընկել է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, հիվանդանոց դիմած 46-ամյա տղամարդն էր 42-ամյա համագյուղացուն դանակահարել։
Նա բուժհաստատությունից տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին և ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։
Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...