ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը, կխնդրեմ բավարարվել դրանով. ՊՆ փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին
Ենթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետևեք ՊՆ-ի տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների՝ սահմանային իրավիճակին առնչվող հարցերին:
«Իմ դիտարկմամբ՝ օրական պարտադիր կերպով ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը և կխնդրեմ բավարարվել դրանով. շնորհակալություն, շնորհակալ եմ: Ես որևէ բան չեմ ասելու, ՊՆ-ն տալիս է տեղեկություն: Ես գիտեմ՝ ես ով եմ և կխնդրեմ հետևել պաշտոնական լրահոսին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կքննարկվի, թե ինչպես է եղել, որ Ադրբեջանի զինուժն անարգել մուտք է գործել ՀՀ տարածք, փոխնախարարը չարձագանքեց:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)