Պատմությունը սիրում է ծիծաղել․ Ինչ էր առաջարկում Ռուսաստանը...
ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով որպես միջնորդ հանդես գալու մասին հայտարարության առիթով
1920 թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեին ու դրա գրեթե ողջ ընթացքում, ռուսական իշխանությունները Հայաստանի կառավարությանը առաջարկում էին երեք բան.
Ա.) Հրաժարվել Սևրի դաշնագրի պահանջներից և այդ կերպ խզել սպասումները Անտանտի երկրներից:
Բ.) Ռուսական կողմին տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային տարանցման հնարավորություններ տալ, առաջին հերթին դեպի Թուրքիա:
Գ.) Ընդունել ռուսական միջնորդությունը՝ նրա մասնակցությամբ ստեղծելու համատեղ հանձնաժողով, լուծելու տարածքային վիճելի հարցերը հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Ինչպես տեսնում եք, Հայաստանի խոհրդայնացման հարց դեռ չէր էլ դրվում:
Հայաստանի կառավարությունը Համո Օհանջանյանի ղեկավարությամբ, ոչ թե չգիտակցելով սեփական շահերը կամ դավաճանելով այդ շահերին, այլ անիրատեսորեն ու սխալ գնահատելով Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, գնաց առավելագույնը ստանալու ու պատրանքներին հավատալու ճանապարհով և մինչև վերջին պահը մերժեց ռուսական առաջարկությունները:
Արդյունքում հայկական զորքերը քայլ առ քայլ նահանջեցին բոլոր ճակատներում, Հայաստանը կորցրեց Կարսը, Իգդիրը, Սուրմալուն, Նախիջևանը և այլն, իսկ արդեն դեկտեմբերի 2-ի կեսօրին ստիպված եղավ Երևանում իշխանությունը զիջել հայ բոլշևիկներին: Հայաստանը կորցրեց իր անկախությունը՝ խորհրդայնացվեց:
Պատմությունը սիրում է ծիծաղել: Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը:
Սամվել Ֆարմանյան




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...