Ի՞նչ են խոսել Վ․ Պուտինի հետ Ն․ Փաշինյանն ու Ի․ Ալիևը․ մանրամասներ այսօրվա հեռախոսազրույցներից
Այսօր հետմիջօրեին ժամերի տարբերությամբ տեղի են ունեցել հեռախոսային զրույցներ Վ․ Պուտինի և նախ՝ Ի․ Ալիևի, ապա նաև Ն․ Փաշինյանի միջև։ Խոսակցության հիմնական թեման, հասկանալիորեն, ներկայիս իրավիճակն է, որ ստեղծվել է մեր տարածաշրջանում։

Ի․ Ալիևի հետ ունեցած զրույցի մասին ռուսական արտգործնախարարության պաշտոնական սոցհարթակը տեղեկություն է հրապարակել՝ հայտնելով, որ զրուցակիցները կողմ են հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Ն․ Փաշինյանի հետ ունեցած զրույցից հետո հայկական կողմը տեղեկություն է տեղադրել այն մասին, որ զրուցակիցները, քննարկելով առկա իրավիճակը, համակարծիք են հարցի կարգավորման մեթոդների և ճանապարհների առումով։
Իսկ մինչ այդ հայկական կողմը հստակ պաշտոնական հայտարարություն էր տարածել առ այն, որ ինչ-որ բանակցություն սկսելուց առաջ նախ պետք է ադրբեջանական կողմը դուրս գա հայկական տարածքներից, ապա նոր խոսվի բանակցական հնարավոր գործընթացների մասին։
Հարցը շարունակում է առկախ մնալ և առաջընթացի նշույլ դեռևս, ցավոք սրտի, չի երևում։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...