Իրանցի 10 գեներալնե՞ր են ժամանել Հայաստան
«Զվարթնոց» օդանավակայանի ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Իրանից Հայաստան են ժամանել բարձրաստիճան զինվորականներ: Ականատեսները ArmLur.am-ին փոխանցեցին, որ Թեհրանից Երևան են ժամանել մոտ 10 բարձրաստիճան զինվորականներ։
Ամենայն հավանականությամբ գեներալների Երևան ժամանումը կապված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նպատակով կամ առաջարկով են հանդես գալու, բայց այն որ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական լարվածությունը հուզում է նաև Իրանին` կասկածից վեր է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն և որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։
«Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել էր Մոջթաբա Զոլնուրին:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...