Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումTRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնելԱրարատում ջրի բաշխիչ կայանի մոտ ծեծկռտուք է եղել. մեկ հոգի հոսպիտալացվել է, 4 անձ՝ ձերբակալվելՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան ԱբրահամյանՈրքա՞ն գումար է պետք TRIPP-ի իրականացման համար. ՀՀ ֆինանսների փոխնախարարի մեկնաբանությունըՍա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըՓամբակ գետում հայտնաբերվել է մարմինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանԿսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասինԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՄերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖՉալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԻսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետՎանաձոր–Ալավերդի ճանապարհին «FAW» կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
Հասարակություն

Իմ պարտքն է, որպես հայ և քրիստոնյա, պահպանել հայ ժողովրդի բազմադարյա հարստության յուրաքանչյուր մասնիկ. Տիգրան Արզաքանցյան

Հավատը մարդուն առաջ մղող ուժ է։ Գեղեցիկ ու բարի մտքերի շտեմարան, պայծառ ապագա կերտելու ճանապարհ ուրիշներին երջանկացնելու միջոցով սեփական երջանկությունը գտնելու միջոց։

Լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հայ քրիստոնյա Տիգրան Արզաքանցյանը գտել է իր երջանկությունը՝ ոչ միայն Աստծուն ծառայելու, այլ նաև Աստծու կողմից տրված պատվիրանները անխաթար կատարելու մեջ։ Այդպիսի հավատը կարող է փոխել անձի կյանքը, առօրյա ձանձրալի ընդհանուր գործողություններից վերածելով այն ուրախության և երջանկության սիմֆոնիայի։

Լինելով Հայ քրիստոնեական եկեղեցու հետևորդ, հայ քրիստոնյա Տինգրան Արզաքանցյանը գիտակցում է ազգի՝ եկեղեցու շուրջ համախմբվելու, եկեղեցու և ժողովրդի միասնությունը մեկ գաղափարի շուրջ, այն է՝ միայն համերաշխությունը, միասնությունն ու հավատը կօգնեն մեզ հաղթահարել դժվարություններն ու խնդիրները․ 

  • «Հայ եկեղեցին լուրջ դերակատարություն ունի մեր ժողովրդի ազգային ինքնության
    պահպանման գործում: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր պատմությանը և ազգային արժեքներին: Մենք պարտավոր ենք կանգնել մեր եկեղեցու կողքին: Միայն համերաշխությունը, միասնությունն ու հավատը կօգնեն մեզ հաղթահարել դժվարություններն ու խնդիրները:                                                                               Իմ պարտքն է, որպես հայ և քրիստոնյա, պահպանել հայ ժողովրդի բազմադարյա հարստության յուրաքանչյուր մասնիկ: Այդ պատճառով «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը վերակառուցելու է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին»:

Հայաստանը լինելով Քրիստոնեություն ընդունած առաջին երկիր, ունի եկեղեցաշինության հարուստ պատմություն։ Եվ ցավոք սրտի դրանցից շատերը ավերվել են արհավիրքներից, թշնամու հարձակումներից և, ինչու չէ, մեր անտարբեր և անխնամ վերաբերմունքից։ Տիգրան Արզաքանցյանը մեծ սիրով, նվիրվածությամբ և իր հավատի հանդեպ մեծ պատասխանատվությամբ լծվեց մշակութային կոթողների պահպանությանը և բարեկարգմանը և հիմնադրամի միջոցներով վերանորոգում է Ծաղկաշեն համայնքի
Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Կարևորելով եկեղեցական տոները Տիգրան Արզաքանցյանը Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ կազմակերպել էր յուրօրինակ տոնական միջոցառում Գավառի նորապսակների համար։ Միջոցառման ընթացքում շուրջ 175 զույգեր ստացել են օրհնություն Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից, իսկ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ բազում նվերներ, այդ թվում` ոսկյա շղթաներ։

Կայուն, հավատով օժտված ընտանիքները պետության ամրության հիմքն են և կիրթ, բարձր արժեքների դավանող հասարակության համախմբվածության հիմքն են հանդիսանում և Տիգրան Արզաքանցյանի ընտանիքը կիսելով նրա մտահոգությունները և գաղափարները ամեն կերպ փորձում են օգնել և աջակցել
նրան։

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը չլինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ խորապես հավատում է Աստծու գոյությանը և դեմ է ցուցադրական կրոնականությանը․

  • «Ես խորապես և անկեղծորեն հավատում եմ Աստծուն՝ որպես աշխարհի ողջամիտ արարիչ։ Միևնույն ժամանակ, ես դեմ եմ ցուցադրական կրոնականությանը, կրոնական բարքերին և այն ամենին, ինչ համարվում է երեսպաշտություն։ Ավետարանում «Հայր մեր»-ից առաջ կան Հիսուս Քրիստոսի հրաշալի խոսքերը, որոնք մարդիկ հաճախ մոռանում են։ Ահա դրանք․ երբ աղոթում ես, մի նմանվիր կեղծավորներին, ովքեր սիրում են սինագոգներում կամ փողոցի անկյուններում աղոթելիս կանգ առնեկ մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Ճշմարիտն եմ ասում ձեզ, նրանք արդեն ստանում են իրենց պարգևը։ Բայց երբ աղոթում
    ես, մտիր քո սենյակ և դուռդ փակելով գաղտնի աղոթիր քո Տիրոջը։ Եվ Տերը քո, տեսնելով գաղտնիությունը, կհատուցի քեզ անկասկած»։

Նատալյա Ռոտեմբերգն այսօր Աստծուց ոչինչ չի խնդրում, պարզապես շնորհակալ է ամեն ինչի համար․

Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)

  • «Հիմա ես Աստծուց ոչինչ չեմ խնդրում։ Ես պարզապես շնորհակալություն եմ հայտնում նրան և ասում․

        «Արա այն, ինչ լավագույնն է ինձ համար»»։

Մենք դառնում ենք այն, ինչ ցանկանում ենք դառնալ, շարունակաբար լինելով այնպիսին, ինչպիսին ուզում ենք լինել ամենօր: Աստվածահաճո յուրաքանչյուր գործ կատարելիս Տիգրան Արզաքանցյանը ապրում է հանգիստ խղճով ներդաշնակ ինքն իր հետ։