ԱԱԾ-ն՝ մեր տարածք ադրբեջանական ներխուժման վերաբերյալ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության մասին
Ավելի քան 10 օր առաջ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը դեռ չեն հեռացել: Ինչպես կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, նրանց թիվը հասնում է 500-600-ի, սակայն տարբեր տեղեկություններով, թշնամու զինվորների թիվն արդեն 1000-ի է հասնում:
Ադրբեջանական ներխուժումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ թշնամին հայկական դիրք է գրավել: Այս տեղեկություններին հաջորդեց ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել, մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները, գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»:
Analitik.am-ը դիմել է ՀՀ ԱԱԾ-ին, որպեսզի հասկանա, թե ինչ տեսակետ ունի ծառայությունը սույն հայտարարության վերաբերյալ: Արդյո՞ք այն պարունակում է սպառնալիք ազգային անվտանգությանը: Եթե այո, արդյո՞ք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է զբաղվել այս հայտարարությամբ:
Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ պատասխանը՝ մեր հարցմանը.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է օրենսդրությամբ իր վրա դրված գործառույթները և պետական մարմինների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ հրապարակային տեսակետ չի արտահայտում»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...