Տեսանյութ․ հիմնական որ տարածքներն են պատրաստվում հանձնել ու ինչ իրավիճակում կհայտնվենք արդյունքում. Սեդրակ Մկրտչյան Տեսանյութ․ հիմնական որ տարածքներն են պատրաստվում հանձնել ու ինչ իրավիճակում կհայտնվենք արդյունքում. Սեդրակ Մկրտչյան
Սեդրակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․
Մի քանի նկատառում ևս․
1․ Ընդհանուր առմամբ հանձնվելիք տարածքը կազմում է մոտ 50 քառակուսի կիլոմետր կամ 5000 հեկտար (մոտ 800 հեկտար Արարատում ու 4000-ից ավել Տավուշում)։
2․ Վերին Ոսկեպարը վերցնելով Ադրբեջանը գրեթե մխրճվում է Լոռի՝ վարչական սահմանից հեռու հայտնվելով մոտ 2 կմ։ Տավուշը իր հերթին կիսվում է հյուսիսային ու հարավային մասերի։ Երևան Իջևան ուղղությունը կդառնա փակուղի, իսկ Նոյեմբերյանի շրջանը ավելի հարմար կլինի միավորել Լոռու մարզի հետ, քանի որ Տավուշի հետ կոմունիկացիան խզվելու է։
3․ Իջևանից Նոյեմբերյան նոր ճանապարհ կառուցելու համար պետք կլինի անտառապատ տարածքը խուզելով գնալ, ընդ որում բարձր սարերով, ինչը համոզված եմ չի իրականացվի երբևէ։ Ավելի շուտ մի օր Աբովյան-Մարտունի սարերով մայրուղի կկառուցվի, քան Իջևան-Նոյեմբերյան նոր ճանապարհ։
Ինչպես հասկանում եմ մի շարք մանր անկլավներ նույնպես ժամանակին տրվել են Ադրբեջանին Խորհրդային տարիներին, որտեղ բնակավայրեր չկային, այլ զուտ հանդեր էին։ Եթե սրանք էլ վարչական պայմանական սահմաններից դառնան ադմինիստրատիվ, ապա ավելի մեծ տարածքում են ընկղմվելու մեր մեջ։
Եթե ինչ որ մեկն ինձ ասի, թե բա՝ ինչ կլինի որ, հանգիստ կապրենք միասին, ասեմ ձեզ գնացեք մի երկու գիրք կարդացեք հայերի ու թուրքերի համատեղ կյանքի մասին Օսմանյան կայսրությունում միջնադարում ու մինչ ցեղասպանությունը, համատեղ կյանքի մասին Երևանում ու Արարատյան դաշտում 15-19րդ դարերում Ղզլբաշերի ու Քաջարների հետ, կամ գոնե դպրոցական ծրագիրը սովորեք։ Երբ կարդաք վերջացնեք, նոր խնդրում եմ մտեք ֆեյսբուք ու գրեք։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)