Ով է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նոր տեղակալն ու ինչ ունեցվածք ունի
Արմեն Սարգսյանի որոշմամբ, Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից: Նա ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնում նշանակվել էր 2019թ. նոյեմբերի 29-ին:
Ասրրյանը կոչումով գեներալ-մայոր է:
Պաշտոնը ստանձնելու պահին Ասրյանն ունեցել է մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: Շարժական գույք չի ունեցել:
Դրամական միջոցները կազմել են 544,277 դրամ: Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 8,106,412 դրամ, որից 4,706,921-ը աշխատավարձի տեսքով, 2,5 միլիոնը՝ փոխառությունների (վարկեր) 817,500-ը՝ վարձակալության դիմաց ստացված վճարի կամ այլ հատուցման:
2019 թվականի տարեկան հայտարարագրում Ասրյանի շարժական ու անշարժ գույքի մասով փոփոխություններ չեն եղել: Կանխիկ դրամի չափը կազմել է 500,000, որը եղել է ինչպես տարվա սկզբում, այնպես էլ՝ տարվա վերջում:
Եկամուտի մասին՝ ստորև:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...