Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել
ՌԴ ԱԴԾ ծառայողները Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամի են վնասազերծել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հատուկ օպերացիան իրականացվել է Ստավրոպոլի երկրամասում: Հայտնվում է, որ ձերբակալվածն ահաբեկչություն է ցանկացել իրականացնել Հաղթանակի օրը:
Իրավապահների տեղեկություններով, ձերբակալվածը պատրաստվել է ինքնաշեն ռումբ պայթեցնել զինվորականների շարասյան մեջ: