Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ
Հասարակություն

ՀՀ Գլխավոր դատախազությանը հայտարարություն տարածեց

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին աջակցելու դիմաց տրվում են քրեական հետապնդումները դադարեցնելու հավաստիքներ կամ խոստումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

«Առանձին դեպքերում արվում են պնդումներ առ այն, որ վերջին տարիներին հատկապես համայնքապետերի ներգրավմամբ քննվող քրեական գործերն ունեն քաղաքական  երանգավորում և իրենք ունեն փաստեր, որոնց մասին չեն հայտնում անձանց համար խնդիրներ չստեղծելու նկատառումով։

Այս առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.

1. Շատ հստակ է՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով:

Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից այլևայլ (այդ թվում՝ քաղաքական) նպատակներով քրեական հետապնդումների դադարեցման մասին խոստումներ տալն ինքնին քրեորեն հետապնդելի արարք է։

Ինչպես ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այնպես էլ նման հնարավոր խոստումներ ստացող քաղաքացիներին կոչ ենք անում նման դրսևորումների առերեսվելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ դատախազությանը։

Ստանձնելով ընտրություների օրինականության ապահովման առաքելությունը՝ Դատախազությունը երաշխավորում է այդ անձանց իրավունքների և անվտանգության լիարարժեք պաշտպանությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ կապահովվի նման արարքներ թույլ տվող պաշտոնատար անձանց գործողություններին իրավական անաչառ գնահատական տալն ու քրեական պատասխանատվության ենթարկումը։

Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ հանցագործության փաստի մասին տեղեկացված լինելը և այդ մասին սահմանված ընթացակարգով իրավապահ մարմիններին չհայտնելը ոչ միայն արգահատելի է, այլ նաև հանցավոր անգործություն է և հեռու է քաղաքացիական կեցվածքից։

2. Որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի, որևէ ֆիզիկական անձի կողմից իրավապահ մարմինների անունից նման բնույթի խոստումներ տալը, նախ, ի սկզբանե անլուրջ է, առնվազն կեղծիք և խաբեություն, ապա՝ համապատասխան դրսևորումների դեպքում արժանանալու է իրավական կոշտ գնահատականի:

3. Անհասկանալի և անթույլատրելի է քրեական գործերի, հետապնդումների քաղաքականացվածության մասին ապրիորի նման պնդումներ անել՝ առանց ակնհայտորեն տեղյակ լինելու այդ գործերի հիմքը կազմող փաստակազմի և ապացուցողական բազայի վերաբերյալ։ Նախընտրական շրջանում նման պնդումներն առավելապես կարող են ընկալվել որպես ինքնին քրեական  հետապնդումներից ազատելու թաքնված խոստում կամ ուղերձ, ինչն անթույլատրելի է։

Ելնելով վերոնշյալից՝ կրկին կոչ ենք անում առանց կոնկրետացումների և փաստերի ներկայացման՝ քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք, իսկ կոնկրետ տվյալների առկայության դեպքում գործակցել իրավապահ մարմինների հետ։

Ի վերջո, օրինական, ժողովրդավարական և հանցավոր ընտրախախտումներից զերծ ընտրությունների անցկացումը յուրաքանչյուր քաղաքացու, ընտրություներին մասնակցող յուրաքանչյուր սուբյեկտի խնդիրն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

ավելին