Բայրամովը նախապայմաններ է առաջ քաշել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, հայտարարել է, թե «Ղարաբաղի դեօկուպացիան պայմաններ է ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»:
Նա հնարավոր է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, եթե Հայաստանը «հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նաև ասվում է. «Նախարարն իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղի վերականգնման և վերաինտեգրման թեմային` նշելով, որ Ադրբեջանն այս ուղղությամբ կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այս գործընթացում»:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ