Լավ լուր տեղահանված արցախահայերի համար
Լավ լուր տեղահանված արցախահայերի համար․
ՄԻնչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։
Հերթագրվելու և բնակարան ստանալու համար մեր հայրենակից արցախցիները պետք է դիմում ներկայացնեն Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ որպես վերնագիր նշելով՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ։
Նախարարության կազմած դիմումի օրինակելի ձևը դնում եմ ներքևում՝ նկարի տեսքով։ Եթե կլինեն դժվարություններ, կարող եմ օգնել։ Կարևոր է նշել հետևյալ տվյալները՝
Դիմումները կարող եք ուղարկել փոստով` Արցախ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Արցախի այլ շրջաններում, նաև Երևանում կամ ՀՀ-ի որևէ այլ հատվածում տեղավորված արցախահայերը ցանկալի է, որ դիմեն հնարավորինս շուտ, որպեսզի Արցախի կառավարությունում ամբողջական պատկեր ստացվի, նաև՝ որքան շուտ դիմեք, այնքան շուտ կստանաք ձեր տունը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ