Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ազգային տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետևողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ ձգտումը՝ կառուցելով և զարգացնելով Վրաստան պետությունը։
Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանը և Վրաստանը իրենց պետականաշինության ընթացքում մշակել և ներդրել են այնպիսի փոխգործակցության նախադրյալներ, որոնց իրականացմամբ հնարավոր է եղել մեր երկրների միջև հարաբերությունները լավագույնս պահպանել և զարգացնել:
Այսօր էլ առաջնորդող է այն տեսակետը, որ մեր երկրները շատ անելիքներ ունեն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում: Այս համատեքստում աներկբա է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու և այն նորանոր ձեռքբերումներով հարստացնելու մեր հանձնառությունը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց», - նշված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ուղերձում։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ