Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ
Հասարակություն

Հայտնի է զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը

Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00 ներառյալ:

Արտոնություններ

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները՝

ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի,

անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս,

բանակից զորացրվածների համար տվյալ մասնագիտությունից անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման հավելվածի 91-րդ կետով սահմանված՝ բանակից զորացրվածների արտոնությունից: Ըստ այդմ` մինչև հուլիսի 31-ը զորացրվողները ընդունելության մրցույթին կարող են մասնակցել մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով, ինչպես նաև իրավունք ունի դիմել ընդունելության քննություններին մասնակցելու համար:

Տեղեկանք զորամասից

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ իրենց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Զինծառայողը կամ զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված լիազորված անձն առցանց եղանակով հայտագրվում է dimord.am կայքում՝ նշելով արտոնության տեսակը, իսկ տեղեկանքը ուղարկում է բուհի ընդունող հանձնաժողովին:

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը կամ լիազորված անձը լիազորագրում նշում է բուհը, ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը: Զորակոչվելուց առաջ քննություն հանձնած և համապատասխան վկայագիր ունեցող զինծառայողը լիազորագրում նշում է մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկաները, գնահատականները և մասնագիտությունը:

Լիազորված անձի բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցներում   կապահովվի անհրաժեշտ օժանդակություն` ընդունելության դիմում-հայտերի լրացման հարցում, ինչպես նաև կտրամադրվի ԳԹԿ անձնական համար (անձնական համար տրամադրող դպրոցների ցանկը՝ հետևյալ հղմամբ):

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները dimord.am կայքում գրանցվելու համար ներկայացնում են՝

զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք  այն մասին, որ զինծառայողի զորացրումը տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը (կից ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի նմուշը), տեղեկանքը ստորագրում և կնիքում է զորամասի հրամանտարը,

զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ անձնական համար ստանալու և այդ անձնական համարով dimord.am կայքում գրանցվելու համար (կից ներկայացվում է լիազորագրի նմուշը):

dimord.am կայքում ներբեռնում են` 3*4 չափսի էլեկտրոնային լուսանկար,  վճարման կտրոնի փոխարեն` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքը:

Ովքեր կարող են դիմել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 14 կետի` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, բացի զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներից, դիմում-հայտ են ներկայացնում նաև ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:

 

ավելին