Գերեվարվել են Կութի հատվածից, իրավիճակը հիմա էլ է շատ լարված. Գեղամասարի համայնքապետ
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին էլ սահմանին իրավիճակը լարված է։ «Գերեվարվել են Կութի հատվածից, շատ բան չեմ կարող ասել, ու տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է վնասել։
Իրավիճակը լարված է, կրակոցներ են հնչել։ Հիմա մերոնք ամեն ինչ անում են, որ տղաներին հետ բերեն, այս պահին բանակցություններ են ընթանում»։
Նա նաև տեղեկացրեց, որ չնայած կրակոցներին՝ վիրավորներ և զոհեր չունենք։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ