Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Մոսկվա-Բաքու նոր ստոր սադրանք Հայաստանի դեմ. Պուտինի հրահանգն Ալիեւին

ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ

Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների գերեվարման մասին։ Լրագիրն օրերս գրել էր, որ Մոսկվա-Բաքու գրոհը Հայաստանի դեմ սաստկանալու է, նշելով պատճառներն ու նպատակները: Եվ ահա, հայ զինծառայողի սպանությանը հետեւեց հայ զինծառայողների գերեվարությունը:

 

Երեկ Հայաստանի խորհրդարանում քննարկումներ տեղի ունեցան սահմանի իրավիճակի եւ ՀԱՊԿ դիմումի վերաբերյալ: ՀՀ վարչապետը բաց հայտարարեց, որ ՀԱՊԿ գործընկերները հորդորել են չդիմել ուժի գործադրման, միաժամանակ նշելով, որ դիմումի քննարկման դանդաղ տեմպը չի գոհացնում Հայաստանին: Վարչապետն իհարկե նորություն չէր ասում՝ Մոսկվա-Բաքու գրոհի սաստկացման, այն է՝ զինված ներխուժումների նախօրեին Կրեմլը երաշխիքներ էր տվել Բաքվին, որ Հայաստանը ուժային դիմադրության չի դիմի: Իր հերթին, ՀԱՊԿ-ը հանդես է գալիս Մոսկվա-Բաքու դիրքերից եւ պնդում է սահմանի դեմարկացիան՝ Բաքվի պայմաններով:

 

Բաքուն արձագանքել է հայ զինծառայողների գերեվարմանը, հայտարարելով, թե անհրաժեշտ է սահմանի դեմարկացիա: Այսինքն, Մոսկվան ու Բաքուն չեն թաքցնում, որ հայ զինծառայողների պատանդառությունն ու զինված ագրեսիան Հայաստանին եռակողմ նոր փաստաթուղթ պարտադրելն է՝ Արցախից հրաժարվելու եւ «ադրբեջանը» որպես լեգիտիմ պետություն ճանաչելու պայմանով: Մոսկվան չի դատապարտել զինված ներխուժումը, ինչպես նաեւ չի պահանջել գերիների անվերապահ վերադարձ, ինչպես ուժի այլ համաշխարհային կենտրոնները:

 

ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի, ԱԳՆ խոսնակ Զախարովայի եւ ՌԴ դեսպան Կոպիրկինի երեկվա միաժամանակյա ելույթները, ինչպես նաեւ Մուրադովի այցը Բաքու վկայում են գրոհի շարունակական սաստկացման մասին: Երեկ էլ Պուտինը Ալիեւին ուղղված նամակում նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով ամեն կերպ ամրապնդելու են ռազմավարական գործընկերությունը եւ համագործակցությունը տարբեր ոլորտներում, ռեգիոնալ անվտանգության ամրապնդման հարցում: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ հրահանգ իր պրոքսի գործիքին՝ Ալիեւին:

Հայաստանը բացահայտ ագրեսիայի է ենթարկվում Ռուսաստանի ու Բաքվի կողմից, միջազգային լեգիտիմ կառույցներին Ռուսաստանի «հորդորով» չդիմելը ավելի է խորացնելու իրավիճակը: Հայաստանի իշխող ու չիշխող ուժերից այս հարցում հստակ դիրքորոշում է պահանջվում՝ ներքին անմակարդակ «բանավեճերի» փոխարեն: Այդ ծրագրերն իրագործվում են ներքին համընդհանուր դիմադրության բացակայությամբ