Երևանում ոստիկանների են դանակահարել
2021թ. մայիսի 25-ին' ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին հաշվառված հիվանդ է և ագրեսիվ է:
Մաշտոցի բաժնի ՀՈԲ տեսուչները մեկնել են քաղաքացու կողմից նշված բնակարան, որտեղ վերջինիս որդին, դրսևորելով հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է տեսուչներից մեկի ձախ ձեռքին և կրծքավանդակին' պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, երբ օգնության հասած օպերլիազորը փորձել է վնասազերծել 33-ամյա տղամարդուն, վերջինս դանակով վնասել է նաև օպերլիազորի աջ ձեռքը' պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
33-ամյա տղամարդը տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ