Հիմա նորմալ է, բայց կրակոցներ եղել են․ սահմանամերձ Չինարիի գյուղապետ
Չինարիում հակառակորդը կրակոցներ է արձակել, լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։
«Հիմա նորմալ է ամեն ինչ», - ասաց Սաղոյանը։
Նա խնդրեց բոլոր մանրամասները ճշտել Պաշտպանության նախարարությունից, Տավուշի մարզպետարանից։
«Խնդրում եմ, ձեր հարցերը ճշտեք իրենցից», - ասաց նա։
Հարցին՝ հրահա՞նգ կա իրավիճակի վերաբերյալ տեղեկություն չտրամադրել, Չինարիի գյուղապետն արձագանքեց. «Որևէ մեկը չի կարող հրահանգ տալ, ես իմ ազատ մտքի արտահայտման իրավունքն ունեմ, որևէ վտանգավոր բան չկա, ամեն ինչ նորմալ է, կրակոց եղել է, բայց հիմա նորմալ է»։
Նշենք, որ Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է. կրակոցներ են լսվել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը, սակայն, ասել էր, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։ ՊՆ-ն պարզաբանել է՝ մերոնք վարժանք են արել։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ