Հակառակորդը կրակել է Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր հրավիրած ասուլիսում հաստատեց տեղեկությունը, որ այսօր Տավուշի ուղղությամբ հակառակորդը կրակել է։
«Տավուշի սահմանագոտում իրավիճակն անփոփոխ է, կայուն։ Մեր ստորաբաժանումներն իրականացնում են պետական սահմանի պահպանություն, մարտական հերթապահություն։ Կրակոցները, որոնք հնչել են, գրանցվել են կրակոցներ դեպի օդ և մի քանի հատ մեր դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների քանակն իրենց ինտենսիվությամբ էական ոչ մի ազդեցություն չունեն այդ ուղղությամբ մեր ծառայության վրա։ Եվ մեր ստորաբաժանումներն այնտեղ իրավիճակը հսկում են, զորքերը պատրաստ են իրենց խնդրի կատարմանը»,- ասաց նա։ Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը չէր հաստատել տեղեկությունները, որ հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի սահմանին։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ