Ucom Digital Lab-ի սաները շարունակում են բարձրակարգ տեխնիկական կրթություն ստանալ
Շուրջ երեք տարի է, ինչ «Այբ» դպրոցում Ucom-ի աջակցությամբ գործում է Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ-լաբորատորիան: Այն նախատեսված է դպրոցի 1-ից 9-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր սենյակ-լաբորատորիայում հնարավորություն ունեն հմտանալու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեջ, սովորելու ծրագրավորում, համադրելու համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ: 
«Որպես նորարար ընկերություն՝ մենք միշտ ջանացել ենք Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում պայմաններ ու հնարավորություններ ստեղծել առաջատար տեխնոլոգիաների միջոցով որակյալ և բարձրակարգ կրթության ապահովման համար: Այսօր արդեն հստակ տեսնում ենք Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի սաների առաջընթացը և մի քանի տարվա աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 
«Ucom ընկերության շնորհիվ «Այբ» դպրոցին ընձեռվեց հնարավորություն անցկացնելու «ինֆորմատիկա» առարկայի դասերն առավելագույն արդյունավետ կերպով` օգտվելով ժամանակակից համակարգիչներից: Բացի հիմնական ուսումնական ծրագրերից (MS Word, MS Excel, Power Point)՝ մեր սաները հնարավորություն ունեն իրականացնելու ստեղծագործական նախագծեր` օգտվելով ինչպես պարզ ծրագրերից, օրինակ՝ Paint, Scratch, Typing, այնպես էլ ծրագրավորման լեզուներից՝ HTML, Javascript և այլն»,- ասել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը։ 
Բացի դրանից, Ucom Lab-ի օգնությամբ դպրոցում իրականացվում է նախագծային ուսումնառություն, երբ «ինֆորմատիկա» առարկան ներառվում է այլ առարկաների նախագծային աշխատանքների մեջ, և արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր, որոնք կիրառելի են դառնում հետագա սերունդների համար: Օրինակ՝ «մայրենի» և «կերպարվեստ» առարկաների դասերին օգտվելով Scratch ծրագրից՝ «Այբ» տարրական դպրոցի սաները ստեղծում են առակներ, որոնք դառնում են ուսումնական նյութ հաջորդող սերունդների համար: 
«Ուրախալի է և ոգևորիչ այն փաստը, որ Ucom Lab-ը կիրառվում է ոչ միայն որպես ինֆորմատիկայի դասասենյակ, այլև մի վայր, որտեղ յուրաքանչյուր առարկայական ուսուցիչ կարող է արդյունավետ դաս անցկացնել՝ օգտվելով ժամանակակից համակարգիչներից»,- նշել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը: 
Այս նախագծի նպատակը մասնագիտական զարգացում և այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման ու շփումների հետաքրքիր ու պահանջված ձևեր ապահովելն է: Նախագիծը կրթական է և որևէ շահույթ չի հետապնդում:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ