Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվող ոտնձգությունները և դրանց նկատմամբ ոչ ադեկվատ, իրարամերժ, հախուռն, կցկտուր և անհավասարակշիռ արձագանքը մի կողմից էլ ավելի է խորացնում մեր սահմաններին ստեղծված բարդագույն իրավիճակը, մյուս կողմից վկայում է առկա և աճող լրջագույն մարտահրավերների նկատմամբ պետական ինստիտուտների կողմից համակարգված քաղաքականության բացակայության, առկա առանցքային վտանգներին մակերեսային մոտեցում ցուցաբերելու իրարամերժ, աններելի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անկանխատեսելի վարքագծի մասին։
Ոչ պակաս վտանգավոր հրապարակային վարքագիծ և հռետորական անհեռատես դիրքորոշում են դրսևորում նաև քաղաքական դաշտում հայտնված վարչապետների թեկնածուների շքերթի մեկնարկ տված որոշ պսևդոքաղաքական ուժեր ևս, որոնք երբեք ոչ եղել են և ոչ էլ հասկանում են ռեալպոլիտիկի բովանդակությունը։
Եվ ցավոք, այս անհեռանկար և անպատասխանատու լեզվային սայթաքումներով էլ ավելի են բարդացնում իրավիճակը և շատ հաճախ առանց հասկանալու թշնամուն ի ցույց են դնում թե՜ իրենց և թե՜ որոշում կայացնողների անադեկվատությունը, անկարողությունն ու անզորությունը։ Իսկապես քաղաքական նշաձողը շատ է իջել։
Հասկանալի է ընտրություններ են, քվե է անհրաժեշտ։ Բայց առաջնային անհրաժեշտը մտածել նոր խոսելն է, ոչ թե խոսելուց հետո մտածելը, առավել ևս, որ անպատասխանատու և անհավասարակշիռ խոսքը կամ ռուսերեն ասած (словесный понос)-ը էլ ավելի է խճճում առանց այն էլ ոչ դյուրին իրավիճակը:
Արթուր Բաղդասարյան




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ