Ալիեւը սպառնացել է ոչնչացնել հայերին
Ադրբեջանի նախագահ Ալիեւն այսօր Աղդամում հանդես է եկել հերթական ցինիկ հայտարարությամբ՝ սպառնալով ոչնչացնել հայերին։
«Ցավոք, հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից։ Եթե մենք չնչին սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի եւ պետության անվտանգության համար, մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն», - հայտարարել Է Իլհամ Ալիեւն այսօր Աղդամում:
Ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի պատրաստվում ականջալուր լինել միջազգային հանրության գնահատականներին։
«Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Հիմա որոշ հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում։ Թող անեն, դա իրենց գործն է։ Եվրախորհրդարանը հերթական անգամ կեղծ փաստերի վրա հիմնված բանաձև է ընդունել։ Ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Այս ամենը մանրուքներ են Կարեւորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ եւ հավերժ կապրենք այստեղ: Քառասունչորս օր պատերազմի եւ հետպատերազմյան ժամանակաշրջանը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ով ով է, եւ ով ինչ է կարող: Մենք մեզ համար հստակեցրել ենք շատ հարցեր, հատկապես միջազգային մակարդակով, եւ դա կօգնի մեզ ապագայում Ճիշտ որոշումներ կայացնել», - հավելել Է Ալիեւը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ