Հայ-Ռուսական համալսարանը սառեցնում է մասնակցությունը բուհերի ռեկտորների խորհրդում
Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել սառեցնել ՀՌՀ-ի մասնակցությունը «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության կազմում։
Վերոնշյալ որոշումը կայացվել է արձանագրելով «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ հիմնադրման նպատակների և գործառույթների անհամապատասխանությունը բուհական արդի խնդիրներին, փաստելով վերոնշյալ հասարակական կազմակերպության՝ բուհական ինքնավարության չափորոշիչների հաստատման և դրանց պաշտպանության գործում դրսևորած անարդյունավետությունը, որի արտացոլումն է արդեն երկար տարիների ընթացքում շրջանառվող և վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքում այդ ինքնավարության ոտնահարման բացահայտ դրույթները, կարևորելով ՀՀ բուհական և համալսարանական համակարգերի հետագա զարգացման առաջնահերթությունների վերագիտակցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով վերը նշված հասարակական կազմակերպության նախկինում իրականացված գործունեության նկատմամբ համալսարանական լայն հանրության կողմից վստահության ոչ բավարար աստիճանը, ինչպես նաև վերահաստատելով Հայ-Ռուսական համալսարանի սկզբունքային դիրքորոշումը համալսարանների ակադեմիական ազատության և ինքնավարության՝ որպես երկրի զարգացման կարևորագույն չափանիշների մասին։
Բացի այդ՝ ՀՌՀ-ի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դիմել Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության մյուս անդամներին՝ կազմակերպության լուծարման և դրա փոխարեն նոր՝ ակումբային սկզբունքների վրա հիմնված կառույցի հիմնադրման առաջարկով, որում անդամակցությունը չի սահմանափակվելու միայն պետական բուհերով։ Հայ-Ռուսական համալսարանը վերահաստատում է իր անվերապահ սատարումը երկրում ակադեմիական ազատության և բուհական ինքնավարության սկզբունքներին։
ՀՌՀ մամուլի ծառայություն




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ