Մենք ունենք ևս մի աղետալի վիճակագրություն, որի մասին մինչև հիմա չեմ խոսել, բայց պետք է խոսել. Նիկոլ Փաշինյանը վտանգավոր թիվ հրապարակեց
Մենք ունենք ևս մի աղետալի վիճակագրություն, որի մասին մինչև հիմա չեմ խոսել, բայց պետք է խոսել: Մենք ինչ փաստի առաջ ենք կանգնում: Մեր 18 տարեկան տղաների 60 տոկոսն առողջական խնդիրներ ունեն: Այս մասին Էրեբունիում իր թիմակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով, այդ առողջական խնդիրները կապված են նաև նրա հետ, որ դպրոցներում ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն չկա, որոշ տեղերում էլ անլուրջ են վերաբերվում. «Դա բերում է շատ ծանր հետևանքների: Արդեն երկար տարիներ մեր 18 տարեկանների 50 տոկոսը (մի քանի վայրկյան առաջ 60 տոկոս էր ասել) խնդիրներ ունեն: Դրանք բավականին լուրջ են, եթե արձանագրվում են»:
Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի մարզադպրոցների ու դպրոցների համար ձեռք են բերել այնքան մարզագույք, որ վերջին 7 տարիների ընթացքում ձեռք բերվածից շատ է:
Ինչու Նիկոլ Փաշինյանը հատուկ նշեց 18 թիվը: Մի՞թե վտանգավոր չեր այդ թիվը հրապարակելը, եթե հաշվի առնենք, որ ասվածն ուղիղ կապ ունի զինվորների հետ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ