Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց Հոկտեմբերի 27-ի մեջ
Կայանալիք ընտրությունները դատավարություն ընտրություններ են: Նրանց, ում պետք է ձեր կարծիքով մենք դատեինք ու չենք դատել, այս ընտրություններում հնարավորություն ունեք դատելու: Այս մասին Էրեբունիում իր թիմակիցների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Եթե դուք գտնում եք, որ մենք Քոչարյանին պետք է դատեինք ու չենք դատել, այս ընտրություններում կարող եք դատել նրան, ձեր դատն անել առնվազն քաղաքական մակարդակում, կայացնել ձեր դատավճիռը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի համար, 2008 թվականի մարտի 1-ի համար, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու համար, ժողովրդական իրավունքն օտարելու համար, որովհետև ընտրությունների արդյունքներն առնվազն շատ կասկածելի են եղել:
Սա վերաբերում է նաև ինձ, դուք հնարավորություն ունեք ինձ դատելու իմ բոլոր արած-չարածների համար: Սրանք բացառիկ ընտրություններ են, մասնակցում են Հայաստանի բոլոր ժամանակների բոլոր ղեկավարները: Դուք հնարավորություն ունեք անելու օբյեկտիվ դատ ու տալ ձեր գնահատականները, եզրահանգումը»,-ասաց նա:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ