Ողբերգական պատահար Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհին
Մայիսի 30-ին, ժամը 10:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և մեկ զոհ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Ford Focus» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա․Ա․-ն և ուղևորներ Մ․ Ա․-ն (ծնված 1939 թ.), Դ․ Ա․-ն (ծնված 2016 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 2016 թ.) և Ա․ Ս․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևոր Դ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա․-Ա․-ինը, Ռ․ Ա․-ինը և Ա․Ս․-ինը՝ բավարար․ ուղևոր Մ․ Ա․-ն մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)