Գերիների վերադարձը ժամանակի հարց է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության Ապարանի գրասենյակում, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության և գերիների վերադարձի հարցերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է. «Մենք ունենք պատշաճ միջազգային արձագանք մեր սահմանային իրադրության և գերիների հետ հարցի հետ կապված։ Այսօր միջազգային հանրությունը, ըստ էության, հստակ արձանագրել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը, և դա միջազգային ամենալայն արձագանք է ստացել»,- ընդգծել է նա։
Փաշինյանը համարում է, որ գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է։ «Գերիների հարցն էլ են օգտագործում Հայաստանի ներքաղաքական սրացումներ ապահովելու համար։ Դա օգտագործում են մեր ներսում բախումներ հրահրելու համար։ Եվ փառք Աստծո, որ մենք դա հասկանում ենք, ինչքան էլ դժվար է, պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանն այդ գործոնը մեր ներքաղաքական իրադրության հարցերում օգտագործի»,- հավելել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ