Ալիևը նոր hայտարարություն է տարածել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի գլխավորած պատվիրակությանը:

«Վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այդ հարցը քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»,- ասել է Ալիևը:
«Զանգեզուրի միջանցքը նոր կապ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը ձգվող երկաթուղու կառուցումը:
Վստահ եմ, որ առաջիկա երկու կամ երկուսուկես տարում այդ երկաթուղին կշհագործվի: Նախիջևանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատվածը կկառուցվի:
Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածը պետք է կառուցվի Հայաստանում: Այդպիսով նոր միջանցք կբացվի, և այդ կապը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ավելի ամուր կդառնա»,- նշել է ադրբեջանցի ղեկավարը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ