Մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է. Ծնողները փակել են Հերացի փողոցը /տեսանյութ/
Քիչ առաջ անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում էր: Նա հայտնեց, որ փակել են Հերացի փողոցը:
Ղուկասյանը փոխանցեց, որ այս պահին Հերացիի մորգի մոտ են. «Երկու օր առաջ բացահայտվել է մի բան, որն այսօր պարզվում է: Թվերի մեջ անճշտություն եմ գտել: Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»:
Ղուկասյանի խոսքերով, տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս. «Մարմինները տարբեր տեղեր պահել են, մորգի սառնարաններում և այլն, հիմա աստիճանաբար հանում են ու տալիս հարազատներին, ուղղակի պայմանական գործի մեջ սխալը չէին ուղղել, չէին մտածում, որ բացահայտվելու է»,-ասաց նա:
Ղուկասյանն ասաց, որ այսօր իրեն տվյալներ են տվել, որ կա 230 դի, ու մոտ 420-427 մասունք. «Այսօր մատիտով գրված տվել են մեզ, որ այսօրվա վիճակն է, բայց սրանից մի քանի օր առաջ լրիվ այլ թվեր են տվել մեզ: Ես 2 օր առաջ շատ պատահական տեսա, որ թվերի մեջ սխալ կա»:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)