Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Տրինիդադ եւ Տոբագոյի ափերին հայտնաբերվել է ուրվական նավ 15 դիերով

Տրինիդադ եւ Տոբագոյի ափերին հայտնաբերվել է ձկնորսանավ, որտեղ  տասնհինգ տղամարդու դի կար, գրում է տեղի Daily Express պարբերականը։

 

Հրապարակման համաձայն՝ փետրվարի կեսին Գայանայի իշխանությունները այդ երկրի տարածքային ջրերում հայտնաբերել են 20-25 ֆուտ երկարությամբ նավ, առանց շարժիչի, նավի վրա՝ 5-10 տղամարդու մարմին։ Սակայն, երբ ռեսուրսները մոբիլիզացվել են եւ ուղարկվել նավը ափ հանելու համար, այն արդեն չի հաջողվել հայտնաբերել։ Գայանայի Հանրային աշխատանքների նախարարությունը հայտարարել է, որ հաշվի առնելով նավի գտնվելու վերջին վայրն ու հոսանքի ուղղությունը՝ նավն ուղղվել է դեպի Տրինիդադ եւ Տոբագոյի տարածքային ջրեր, հավանական է նաեւ, որ նավը կարող էր եւ խորտակված լինել։

Նախօրեին նման պարամետրերով նավ հայտնաբերվել է Տոբագոյի ատլանտյան ափին։ Նավի վրա իշխանությունները հայտնաբերել են 14 տղամարդու դի, ինչպես նաեւ 15-րդի գանգն ու ոսկրերը։ Դիերի հագուստը մարզական էր, նրանք անձրեւանոցներով էին։ Ելնելով դրեյֆի սխեմայից՝ նավը կարող էր ուղին սկսած լինել բաց Ատլանտյան օվկիանոսից եւ անգամ Աֆրիկայից։

Ընթացիկ տարվա մարտին Նիկարագուայի Կարիբյան ափի մոտ նույնպես հայտնաբերվել էր ձկնորսանավ՝ վեց փտող դիակներով։ Նիկարագուայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիերից մեկի մոտ եղել է Գվինեայի Հանրապետության անձնագիր, որը պատկանում էր 31-ամյա տղամարդու, եւ որ բոլոր զոհերը, գուցե, մահացել են ջրազրկումից եւ ջերմային հարվածից։

Ինչպես նշում է պարբերականը, Աֆրիկայի արեւմտյան ափի միգրանտները հաճախ են վտանգավոր ճանապարհորդություններ կատարում խախուտ նավակներով՝ փորձելով հայտնվել Եվրոպայում, ընդ որում՝ որոշ նավեր խորտակվում են, իսկ մյուսները դրեյֆում են բաց Ատլանտիկայում։