Գողություն՝ «Յուքոմի» Աբովյան քաղաքի մասնաճյուղում /Տեսանյութ/
Մայիսի 25-ին ոստիկանություն զանգած «Յուքոմ» ընկերության Աբովյան քաղաքի մասնաճյուղերից մեկի սպասարկման ղեկավարը հայտնել էր, որ նախորդ օրը սպասարկման սրահից գողացել են բջջային հեռախոս:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ մասնաճյուղի ղեկավարի՝ նախորդ օրը, ցերեկվա ժամը մեկից երկուսն ընկած ժամանակահատվածում, հաճախորդներից մեկը ցուցափեղկից գողացել էր հեռախոս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ:
Ահազանգից մեկուկես ժամ անց տղամարդն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ