Բացահայտում ենք Սիրուն Մինասի ընտանիքը, ո՞ւր է կորել թխամաշկ գեղեցկուհին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Նիգերիայում ծնված հայկական արմատներով բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը լսարանին հայտնի դարձավ «Women’s Сlub» նախագծից: Սիրուն Մինասի հայրը՝ Կալկաթայի հայ Աշլին, գինեկոլոգ-վիրաբույժ է, մաթեմատիկոս կնոջ հետ ծանոթացել էր Աֆրիկայում, որտեղ հայտնվել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատելու արդյունքում:
Երիտասարդները Նիգերիայում էլ ամուսնացել էին, այնտեղ սեփական հիվանդանոցն ունեին եւ, գուցե, այնտեղ էլ շարունակեին ապրել, եթե տեղի չունենար Արցախյան պատերազմը: 1994թ.-ին Սիրուն Մինասի ծնողները որոշեցին գալ Հայաստան՝ պատերազմող Արցախում հիվանդանոց բացելու համար:

Ուշագրավն այն է, որ հենց առաջին իսկ ելույթից Սիրուն Մինասը բեմից նշել էր, որ ինքն ամուսնացած է: Հայտնի է, որ նրա ամուսինը Ռաֆայել Վարդանյանն է: Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին, իսկ նախորդ տարի որդի են ունեցել:
Ռաֆայելն է՝ մասնագիտությամբ ֆինանսիստ: Տարիքային տարբերությունը մեծ չէ՝ ընդամենը 3 տարի. «Ես միշտ պատկերացնում էի, որ պետք է ավելի հասուն տարիքի մեկի հետ շփվեմ, որ ինձ կարողանա հանդուրժել, բայց ես ճիշտ ընտրություն եմ արել։ Կոնֆլիկտային մարդ չեմ, բայց, ինչպես տեսնում եք, տարօրինակություններ ունեմ։

Ռաֆայելն ինձ կարողացել է գրավել ինքնավստահության շնորհիվ, բայց ոչ անիմաստ, այլ ինչ-որ բանից բխող ինքնավստահության, համառության ու նաև ինձ շատ սիրելու ու հարգելու շնորհիվ: Ամենաշատը ես վերջինն եմ կարևորում, որ հարաբերությունների հիմքում լինի փոխադարձ հարգանք»,-հարցազրույցներից մեկում նշել է Սիրուն Մինասը:
Ըստ Սիրուն Մինասի՝ ամուսնու ընտանիքում իրեն գրկաբաց են ընդունել. «Երևի սկզբում մի քիչ տարօրինակ էր հնչում, որ ես կիսով չափ հայ եմ, մտահոգ էին ու անհամբեր, բայց ծանոթությունից հետո ես էլ ընդհանրապես խնդիր չունեի, մանավանդ տատիկի կողմից, քանի որ վերջինս ինձ «փորձության» էր ենթարկել: Եթե ինձ հաջողվեր պատրաստել դոլմա, որը նա կհավաներ, ուրեմն՝ ես հարս կգնայի իրենց ընտանիք, եթե ոչ…

Ու պատկերացրեք իմ վիճակը․ համացանցով, գործընկերներիս ու մայրիկիս օգնությամբ ես հաջողեցի փորձությունը։ Տատին եկավ, համտեսեց, ասաց՝ շատ լավ է, մնացածի մասին արդեն կխոսենք»: Նշենք, որ ներկայումս Սիրուն Մինասը հանդես է գալիս որպես բժշկուհի և այլևս «Women’s Сlub» չի ներկայանում:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...