ՊՆ-ն հաստատում է՝ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև
Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ երեկ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Եռակողմ այս շփումները կլինեն շարունակական, նշում են այս գերատեսչությունից՝ չմանրամասնելով հանդիպման կոնկրետ օրակարգն ու մասնակիցներին։ Այս մասին գրում է Ազատությունը:
Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունն էր տեղեկություն տարածել, որ հուլիսի 2-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է եղել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման ուղիների վերաբերյալ քննարկմամբ։ Ըստ հայաստանյան մամուլի՝ հանդիպման առանցքում նաև 8 օր առաջ հայկական տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հարցն է եղել։
Ինչպե՞ս են ավարտվել բանակցությունները, արդյոք հայտնի՞ է հաջորդ հանդիպման ժամկետը, պաշտպանական գերատեսչությունը մանրամասներ չի փոխանցում, հեռախոսազանգերին չեն արձագանքում վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակը, Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի ղեկավարը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այս հանդիպմանը մասնակցել են ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը, Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը։
Արդեն 23 օր է` ադրբեջանական զորքերը ներխուժել են հայկական տարածքներ՝ կիլոմետրերով խորացել Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ուղղությամբ, ադրբեջանական կրակահերթից մեկ հայ զինծառայող է սպանվել, 6-ը գերեվարվել են: Սահմանին պարբերաբար հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև ձեռնամարտեր, ծեծկռտուքներ են տեղի ունենում, վերջինը երեկ առավոտյան էր՝ Գեղարքունիքի մարզում: Հրազեն չի կիրառվել, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից: Երկու հայ զինծառայողներ թեթև մարմնական վնասվածք են ստացել։
Մարզի գյուղերում արդեն սովորում են ադրբեջանական վրանների գոյությանն արոտավայրերում, իրենց բարձունքներում: Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանն ասում է` ադրբեջանցիները անխախտ տեղում են. «Նույն տեղերում կանգնած են, նույն դիրքերում, օրը 30 անգամ տեղանք ենք նայում հեռադիտակով, դե անզեն աչքով հեռվի մեջ լավ չեն երևում, բայց հեռադիտակով նայում ենք` իրենց նույն տեղերը, իրենց վրանները, զինվորները»:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)