Շենգավիթում 55-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա քրոջ որդին
Հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ օպերատիվ և ճիշտ գործողություներ, բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքի Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ի, ով սպանվածի քրոջ որդին է: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործությունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն ձերբակալվել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ