12-ամսյա գնաճը 5.9% է. ձեթը թանկացել է 84.4%-ով, շաքարավազը՝ 43.3%-ով
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թվականի մայիսին, 2020 թվականի մայիսի նկատմամբ, կազմել է 5.9%։ Երեկ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սպառողական գների ինդեքսը։ Ըստ այդմ, այս տարվա մայիսին, ապրիլի նկատմամբ, գրանցվել է 0.4% գնանկում, սակայն այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամականահատվածի համեմատ, գնաճը կազմել է 5.5%։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքային շուկայում մեկ տարվա գնաճը կազմել է 7.5 %, իսկ 2021թվականի մայիսին ապրիլի համեմատ՝ 1.0% գնանկում: Սրան, ինչպես նշվում է վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ, մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի (բոլոր ապրանքների գները միասին) 7.0-1.3% գնանկումները: Օրինակ՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021 թվականի մայիսին, 2020 թվականի մայիսի համեմատ, արձանագրվել է 6.3% գնաճ, 2021 թվականի ապրիլի համեմատ՝ 7.0% գնանկում։ Հիշեցնենք, որ ապրիլին, Հարության տոնին ընդառաջ հավկիթի գները կտրուկ աճել էին, մեկ մեծ հավկիթը վաճառվում էր 125-ից մինչեւ 200 դրամ։ Ըստ վիճակագրական կոմիտեի, հավկիթի տասներկուամսյա գնաճը կազմել է 46.1%, 2021 թվականի ապրիլի համեմատ գրանցվել է 4.8% գնանկում։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ