Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին
«Տելեկոմ Արմենիա-ի (Beeline ապրանքանիշ) Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին, ելույթ ունենալով «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով:
Ելնելով սեփական հարուստ փորձից՝ Ալեքսանդրը պատմեց, թե որքան կարևոր է թիմային ոգին բիզնեսում և կիսվեց իր հաջողության պատմությամբ, թե ինչպես կարելի է փոքր ընկերությունից դառնալ հեռահաղորդակցության հսկա և լիարժեք խաղացող տարածաշրջանային շուկայում:
Հանդիսանալով ԱՏՁՄ նախագահ` Ալեքսանդր Եսայանը տարատեսակ նախագծեր է ղեկավարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, 2019թ․ Երևանում կայացած «WCIT Yerevan 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր:
Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցեցին 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուրեր:
Կոնֆերանսի հիմնական ելույթները վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային մարքեթինգին, ձեռներեցությանը և դիզայնին: Կոնֆերանսը նվիրված էր 4-րդ տնտեսական արդյունաբերական հեղափոխությանը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին