Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ինքնասպանության
Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է։ Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, թե ինքը մերժում է Փաշինյանի՝ բանավեճի գնալու առաջարկը, քանի որ խղճում է նրան. «Մերժեցի, քանի որ դա կարող էր հանգեցնել Փաշինյանի ինքնասպանությանը»։
«Այդ բանավեճը Ընտրական օրենսգրքով սահմանված վարչապետի թեկնածուների բանավեճ է։ Ես ասել եմ, որ գնալու եմ այդ բանավեճին, եկեք, տեսնենք՝ ինչ եք խոսում։ Շատ հեշտ է այստեղ-այնտեղ թաքնված աղջիկ լրագրողների խրոխտ հարցերին պատասխանել։ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես մերժում եմ այդ հրավերը, որովհետև այդ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինի ինքնասպանություն։ Այստեղ կոմբինացիա է առաջանում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է, որ ես ինքնասպան լինեմ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն։ Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է, և ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»,- նշել է Փաշինյանը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ