Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում
Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի աղբավայրում։ Ուժեղ կրակն ու ծուխն անգամ տեսանելի են Եևևանի տարբեր թաղամասերից ու Մասիս քաղաքից։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հրդեհաշիջման ծառայողները։
Հրշեջներին օգնում են աղբավայրի աշխատակիցներն ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով հրդեհաշիջման անընդհատ հրշեջներին ջուր են մատակարարում քաղաքապետարանի ջրատարները։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն իրենց ավտոմեքենաները չկայանեն, որ հշեջները կարողանան անվտանգ աշխատել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխն իր սև գործն են անում և դժվարացնում հրշեջների ու աղբավայրի աշխատակիցների գործը, իսկ հրշեջները շատ հատվածներում վտանգելով իրենց կյանքը՝ ռետինե խողովակներով ջուր են հասցնում ու մարում են կրակի օջախները։ Հավանաբար, այս աշխատանքները կտևի մի քանի օր քանի որ տարածքը բավականին մեծ է։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին