Մուրադովը կտրուկ քայլերի կգնա, եթե այսօր չվերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում այսօր գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու կապակցությամբ և հուսադրում է, որ այսօր մեր զինծառայողը կվերադարձվի։ Այս մասին «Հրապարակին» ասել է գնդապետ Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Մուրադովի հետ․
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հանձնարարականով՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ- լեյտնենատ Ռուստամ Մուրադովը մեծ ջանքերի շնորհիվ ,օգտագործելով ՌԴ խաղաղապահների ամբողջ ռեսուրսը, վարում է բանակցություններ, և հուսադրում է, որ մի քանի ժամում կպարտադրի ադրբեջանցիներին վերադարձնել մեր զինծառայողին, որը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։Խոստանում են, որ շատ կտրուկ քայլերի կգնան, եթե այդ զինծառայողը չվերադարձվի այսօր»,- ասել է Ավագյանը։
Հիշեցնենք, որ մինչ Մուրադովը բանակցում է ադրբեջանական կողմի հետ մեր զինծառայողի վերադարձի հարցով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավ է իրականացնում։
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ