Վանաձոր-Դիլիջան ճանապարհին փայտանյութով բեռնված ավտոմեքենաներ են հայտնաբերվել /տեսանյութ/
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների դեպքերը կանխարգելելու և բացահայտելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արդյունքում բաժնի սպասարկման տարբեր հատվածներում, այդ թվում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին, հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «Կամազ», «Զիլ», «Գազել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված են եղել ընդհանուր 25 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։
Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ