Ապօրինի խաղատուն՝ Քասախում․ պետությանը պատճառվել է 5.500.000.000 դրամի վնաս /Տեսանյութ/
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի առանձնատներից մեկում գործում է ապօրինի խաղատուն։
Ոստիկանությունից հայտնում են, որ մի խումբ անձինք, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, 2019 թվականից վարձու խաղավարների միջոցով առանձնատանը կազմակերպել են կենդանի «պոկեր» տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից 5 տոկոսի չափով գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղեր կազմակերպողները ստացել են շահույթ և չեն վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Հունիսի 3-ին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 20 անձի, կատարել են զննություններ, հայտնաբերել խաղատնային պարագաներ, որոնք առգրավվել են։ Բերման ենթարկված անձանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։
Փաստի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ