Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումTRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնելԱրարատում ջրի բաշխիչ կայանի մոտ ծեծկռտուք է եղել. մեկ հոգի հոսպիտալացվել է, 4 անձ՝ ձերբակալվելՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան ԱբրահամյանՈրքա՞ն գումար է պետք TRIPP-ի իրականացման համար. ՀՀ ֆինանսների փոխնախարարի մեկնաբանությունըՍա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըՓամբակ գետում հայտնաբերվել է մարմինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանԿսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասինԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՄերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖՉալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԻսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետՎանաձոր–Ալավերդի ճանապարհին «FAW» կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
Հասարակություն

Ընդդիմության կոնսոլիդացիան դառնում է անխուսափելի

Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անշեղորեն անկում է ապրում: Դրա մասին վկայում են օրերս «Gallup International Association» ընկերության անցկացրած հարցումները: Եթե փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, ապա հունիսին հարցվածների ընդամենը 22,4 տոկոսը:
Ակնհայտ է, որ մի քանի ամսվա տարբերությամբ ընտրողների մոտ տեղի է ունեցել տրամադրությունների շեշտակի փոփոխություն: Եվ դա զարմանալի չէ: Պատերազմում պարտությունը, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու կատարյալ անկարողությունը, սոցիալ-տնտեսական անկումը չէին կարող դրական ազդել Փաշինյանի վարկանիշի վրա: Բայց այս ամենին զուգահեռ սեփական վարկանիշի անկման գործում մեծ դեր են խաղում հենց Փաշինյանի հայտարարությունները:
Նա խոսում է ամեն ինչից, բացի ժողովրդին իսկապես հուզող խնդիրներից և երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները հաղթահարելուց: Նա ամեն կերպ փորձում ավելի շատ արդարանալ, քան խոսել ապագայի ծրագրերից: Փաշինյանը փորձում է ավելի ու ավելի սևացնել նախընտրական մթնոլորտը` իր ոճով մեղադրելով նախկիններին, բացահայտելով պատերազմի պարտության այնպիսի մանրամասներ, որոնք, սակայն, ավելի շատ հարվածում են առանց այն էլ թուլացած մեր բանակի հեղինակությանը, քան ստեղծում են իր համար ալիբի:
Նա, օրինակ, հայտարարել է, որ նախկին իշխանությունների օրոք զորամասերում հայ զինվորների վրա կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռելով վազում դրանց ետևից: Նա այդ կերպ փորձել է նկարագրել, որ զորամասերում կար սննդի խնդիր, որն իբր ինքը լուծել է: Բայց այդ հայտարարությունն ավելի շատ անարգանք է զինվորի նկատմամբ, քան խնդրի նկարագրություն: Եթե անգամ պատկերացնենք, որ նման մի դեպք որևէ մի զորամասում եղած լիներ, ապա սխալ է, իհարկե, դա տարածել ամբողջ բանակի վրա:
Սա, ընդամենը, մի օրինակ է բազմաթիվ խայտառակ հայտարարությունների, որոնք վայել չեն քաղաքակիրթ նախընտրական պայքար վարող որևէ մեկին, առավել ևս պետական պաշտոնյանի` լինի նա նախկին, թե ներկա, ժամանակավոր, թե ոչ ժամանակավոր: Փաշինյանի կողմից վարվող սև հակաքարոզչությանը զուգահեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը բոլորովին այլ կերպ են վարում նախընտրական պայքարը: Նրանք ընտրողների հետ շփումներում խոսում են ինչպես գործող իշխանության սխալներից, այնպես էլ այն քայլերից, որ իրենք են պատրաստվում անել իշխանության գալու պարագայում, խոսում են իրենց ծրագրերից:
Կան նաև քաղաքական ուժեր և լիդերներ, ովքեր նույնիսկ չսպասելով ընտրություններին` զբաղված են ժողովրդին հուզող կոնկրետ խնդիրների լուծմամբ: Եվ պատահական չէ, որ Փաշինյանի իշխանության ռեալ այլընտրանք են հենց այդ ուժերը`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, ավելի շատ շեշտադրում է իր կառավարման տարիների հաջողությունները: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ զբաղված է գործով:
Օրինակ, Փաշինյանը վերացրեց Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ դրան զուգահեռ անհատներն են զբաղվում գյուղացու հոգսերով: Գագիկ Ծառուկյանը անհատույց աջակցում է Արմավիրի, Արարատի գյուղացիներին և խաղողագործներին, մինչդեռ կառավարության անդամները գնացել են արձակուրդ: Նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են աշխատել հանրության համար, անգործության են մատնված: Իսկ նրանք, ովքեր առհասարակ պարտավոր չեն հոգալ այլոց խնդիրները, ստանձնում են անհատական պատասխանատվություն:
Իհարկե, այս ամենը հանրությունը տեսնում է և գնահատում: Ուստի ամենևին էլ պատահական չեն սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Բայց անգամ այդ հարցումներով ակնհայտ է, որ չկա այսօր ընդդիմադիր այնպիսի ուժ, որ միանձնյա կարող է իշխանություն ձևավորել: Չափազանց շատ է հանրության մեջ հիասթափվածների ու անտարբերների թիվը: Ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերը ամեն մեկը ունի մի առավելություն: Օրինակ, «Հայաստան» դաշինքի օգտին ավելի շատ քվեարկել են մայրաքաղաքում բնակվող հարցվածները, իսկ «Բարգավաճ Հայաստանի» օգտին ավելի շատ արտահայտվել են մարզերի բնակիչները: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մարզերում ռեալ այլընտրանք է այսօր միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ այդմ, Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, եթե ընդդիմադիր ուժերը համատեղեն իրենց ներուժը և ռեսուրսները, հասնեն քաղաքական լայն կոնսենսուսի նոր իշխանություն ձևավորելու գործում: Այլապես Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական ճգնաժամերի նոր և ավելի վտանգավոր փուլում, երբ երկրում կհաստատվի անիշխանություն: