Տիգրան Ուրիխանյանի շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին ուղարկվել է հետևյալ դիմումը. Հայտնում ենք, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում հատուկ սահմանված գովազդային լուսատախտակների մեջ տեղադրված են թիվ 10 քվեաթերթիկի նշումով և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները:
Վերջին օրերին մեր շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են հետևյալը՝ բազմաթիվ շենքերում միատիպ ձեռագրով վնասվում և փչացվում են տեղադրված լուսատախտակները: Նույն մեթոդաբանությամբ խոչընդոտվում են օրինական քարոզչություն իրականացնելու մեր հնարավորությունները: Բացի այն, որ դա տարրական այլանդակություն է, որն իրականացնում են դժկամ և վարկաբեկված մրցակիցները, դա նաև առաջացնում է քրեական պատասխանատվություն:
ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից պահանջվել է փաստի առթիվ ձեռնարկել միջոցներ, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ