Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել
Հասարակություն

Կոչ՝ ոստիկանության մեր եղբայրներին

Կոչ ոստիկանության մեր եղբայրներին

Ոստիկանը մերն է կարգախոսով իշխանության եկած անձը, այսօր ուզում է բարիկադներ սարքել հասարակության և ոստիկանության միջև։

Վենդետայի, քաղաքացիական վրեժի և այլ անհավասարակշիռ կոչերով Փաշինյանն ուզում է երկրում  քաոս ու արյուն ստանալ, թշնամանք ու կռիվ։ Մենք չենք ուզում։ Մենք երկրի ներսում թշնամի չունենք։ Մենք ոստիկաններին համարում ենք մեզ եղբայր ու քույր։

ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Հարությունի Բաբայան,

ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ Սահակ Մարտիրոսյան,

ՊՊԾ Ոստիկանության գնդի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Արտուշի Առաքելյան,

ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, մայոր Հայկազ Ջոմարդյան,

ՊՊԾ 5-րդ գումարտակի հրամանատար, մայոր Արսեն Մելքոնյան,

ՊՊԾ 4-րդ գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Զաքարյան:

Դիմում եմ Ձեզ որպես ՀՀ քաղաքացի, որպես մայր։ Դիմում եմ Ձեզ, որովհետև գիտեմ, որ առավել հաճախ Ձեզ վրա է դրվում  ամենապատասխանատու գործողությունների կատարումը։

Փաշինյանը հետևողականորեն երկիրը տանում է քաղաքացիական բախումների ճանապարհով։ Նա համառորեն շարունակում է ժողովրդին վնասներ հասցնել հենց ժողովրդի անունից։ Նա փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել իրեն վստահող և հավատացող մարդկանց վրա՝ հրահրելով նրանց քաղաքացիական վրեժի, քաղաքական վենդետայի։

Այսօր մեր խնդիրը նրա ձեռքը բռնելն է և դա պետք է անենք բոլորովս։ Մենք բարիկադների տարբեր կողմերում չենք, մենք բոլորս պայքարում ենք մեր երկրի անվտանգության և ապագայի համար։ Մենք պայքարում ենք մեր ընտանիքների և երեխաների ապագայի համար։ Մեր երեխաները միասին են հաճախում մանկապարտեզ, սովորում են նույն դպրոցներում, հաճախում են նույն խմբակները, հավանաբար ընկերներ են։ Մենք չպետք է թույլ տանք մեզ դարձնել թշնամի։

Եթե մենք բոլորով այսօր չբռնենք քաղաքացիական բախումներ հրահրող ձեռքը, թույլ տանք ժողովրդին տանել արյունահեղության, վաղն ամենամեծ հարվածները դուք եք կրելու ձեզ վրա։

Հարգելի իրավապահներ, ժամանակն է տարանջատվել երկիրը աղետի տանողից. Եկեք միասին կերտենք արժանապատիվ պետություն, համերաշխ Հայաստան։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Ավելին