Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Իշխանությունը ՀՀ-ում գտնվող երկու սիրիացի վարձկաններին չի փոխանակում հայ գերիների հետ

«Եվ՛ գերիների ծնողները, եվ՛ ես համոզվել ենք, որ գործող իշխանությունները չունեն ցանկություն, կարողություն, ասեմ ավելին՝ խոչընդոտում են այդ գորընթացին։ Տվյալ պահին լսելով նրա (նկատի ունի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին) ցինիկ արտահայտությունները, կարող ենք արձանագրել, որ խոչընդոտում են այն աշխատանքին, որը մենք տանում ենք առանց նրանց մասնակցության, միայն ՌԴ-ի միջնորդությամբ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանն՝ անդրադառնալով Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե հայ գերիներին պետք է պահանջել Ադրբեջանից։

 

Ավագյանը նաև փոխանցեց, որ հնարավորություն կա Հայաստանում գտնվող երկու սիրիացի վարձկանների դիմաց մի քանի գերի վերադարձնել Հայաստան․«Երբ մենք գերիների ծնողների հետ առաջարկություն ենք արել՝ փոխանակման համաձայնություն տալ 2 սիրիացի ահաբեկչի, որոնք գտնվում են ՀՀ-ում, Նիկոլ Փաշինյանը, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայտնվել էր Գյումրիում և հանդիպում էր գերիների ծնողների հետ, ասաց, որ Բաքուն մեզանից չի ուզում նրանց։ Այդ հանդիպումը շատ կարճ է եղել, որովհետև նա եղել է հարբած, ծնողների հարցին, թե ինչո՞ւ նա չի տալիս համաձայնությունը, որպեսզի Բորիս Ավագյանը կարողանա պայմանավորվի, ՌԴ-ի միջնորդությամբ, ադրբեջանական կողմի հետ փոխանակման համար, ասել է, որ Բաքուն մեզանից նրանց չի ուզում։ Բայց հարցին՝ Բաքուն պիտի ուզի՞, որ դու ֆայմես ինչ է պետք անել, պատասխանել է, որ մենք կքննարկենք և Ձեզ հետ կկապվենք։ Դրանից հետո նրա թիկնազորը նրան տարել է, որովհետև եղել է հարբած վիճակում»։

Հարցին, թե երկու վարձկանների դիմաց, քանի՞ գերի կարող էր վերադառնալ Հայաստան, պատասխանեց․

«Ընթացակարգը հետևյալն է․ իշխանությունը պետք է նախ համաձայնություն տա և ասի, որ պատրաստ է փոխանակման, դրանից հետո մենք դիմում ենք ՌԴ-ի խաղաղապահների ղեկավարին, հայտնում ենք, որ իշխանությունը տվել է փոխանակման համաձայնություն և սկսվում է բանակցային պրոցեսը»։